«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Առաջին փոխվարչապետի պաշտոնը նոր կառավարությունում կարող է վերանայվել

Առաջին փոխվարչապետի պաշտոնը նոր կառավարությունում կարող է վերանայվել
09.05.2018 | 20:40

Մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որ իշխանության բալանսավորում տեղի ունենա` Ստեփանակերտում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բազմիցս կարևորել ենք պետական կառավարման համակարգում հակակշիռների ու զսպումների մեխանիզմը։ Եվ այժմ կարծում ենք, որ հաստատված է սուպերվարչապետական համակարգ։ Ինչպես պարտավորվել եմ, մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որ իշխանության բալանսավորում տեղի ունենա նախագահի, կառավարության, վարչապետի և Ազգային ժողովի միջև։ Եվ ըստ պատեհության անդրադարձ կլինի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնին», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնի ճակատագրի մասին հարցին

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ