«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կառավարությունն ամբողջությամբ ձևավորվեց

Կառավարությունն ամբողջությամբ ձևավորվեց
12.05.2018 | 21:55

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել կառավարության նոր անդամներ նշանակելու մասին: Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ: Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար, Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար, Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար, Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Հրաչյա Ռոստոմյամը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Արթուր Գրիգորյանը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարար:

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ