«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նիկոլ Փաշինյան. Պուտինի հետ քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության խորացման անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյան. Պուտինի հետ քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության խորացման անհրաժեշտությունը
23.05.2018 | 23:50

Սոչի այցի ժամանակ քննարկվել է ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը բոլոր ուղղություններով` Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սոչի այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում մենք խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին, հարաբերությունների զարգացման մասին բոլոր ուղղություններով, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության, և մենք հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է հաստատված Ռուսաստանի գործընկերների հետ. «Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ մթնոլորտը կշարունակի այդպիսին լինել և նույնիսկ ավելի լավ լինել: Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի նախնական մթնոլորտ կա և այդ մթնոլորտը հետագայում էլ ավելի կխորանա»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ