«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ատամնաբույժը՝ մարզպե՞տ

Ատամնաբույժը՝ մարզպե՞տ
01.06.2018 | 00:28

Նիկոլ Փաշինյանի ձևավորված կառավարությունում հերթը հասել է նոր մարզպետներ նշանակելուն: Լոռու մարզպետի համար Փաշինյանի կաբինետը հավանական երկու թեկնածու ունի. առաջինը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանն է, որի՝ մարզպետի հնարավոր թեկնածու լինելու հանգամանքն այս օրերին լայնորեն քննարկվում է նաև սոցիալական ցանցերում: Facebook-ի օգտատերերը «Մարզպետի մեր թեկնածուն Արամ Խաչատրյանն է» վերտառությամբ գրառումներ են կատարում՝ այդպիսով աջակցություն հայտնելով վերջինիս:
Մյուս թեկնածուն ՔՊ տարածաշրջանային կառույցի խորհրդի փոխնախագահ, մասնագիտությամբ ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանն է:


Հիշեցնենք, որ մամուլում որոշ ժամանակ առաջ շրջանառվում էր նաև Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի անունը, սակայն նրա թեկնածությունն այժմ չի քննարկվում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ