«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պարզ է, որ Ղարաբաղյան հարցի բանակցությունները պետք է վարի վարչապետը

Պարզ է, որ Ղարաբաղյան հարցի բանակցությունները պետք է վարի վարչապետը
15.06.2018 | 11:20

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարող հստակ ասել, թե ինչու է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել, որ Մոսկվայում Ալիևի հետ հանդիպում տեղի չի ունենա, քանի որ Մոսկվա չի ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ ղարաբաղյան բանակցությունները և ցանկացած բանակցություն պետք է վարի վարչապետը:

«Իսկ թե Պեսկովն ինչ է նկատի ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց նա: Շարմազանովը վերահաստատեց, որ ՀՀԿ-ի համար ցանկացած դեպքում որպես խորհրդարանական ուժ պետության շահն ամենագերական է: «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բոլոր խորհրդարանական հարթակներում բոլոր հնարավոր գործիքները օգտագործելու ենք պետության շահն առաջ տանելու համար»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ