Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ձերբակալվել է ՊՆ փոխգնդապետ

Ձերբակալվել է ՊՆ փոխգնդապետ
16.06.2018 | 22:27

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ. Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ. Օ-ից, որպես կաշառք, տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար` ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Կաշառք ստանալը) հատկանիշներով: Գ. Ն-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»,- գրում է Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 2763

Մեկնաբանություններ