«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բաղրամյան 26-ը` նախագահի նստավայր

Բաղրամյան 26-ը` նախագահի նստավայր
29.06.2018 | 11:34

«Պետք է հարցերին ոչ թե անձնավորված մոտեցումներ ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ մոտեցումներ: Եվ կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, և այդ նստավայրը մենք ժամանակի ընթացքում կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես նախկինում եղել է»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, տարօրինակ է, որ վարչապետը երկու նստավայր ունի․«Նաև որոշակի կարծիքներ են հնչում, որ մենք կառավարությունում հայտնվելով մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել: Ամենևին այդպես չէ․ այն, ինչ քննադատել ենք, էդ քննադատածը մենք ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք: Ես փաստացի աշխատում եմ Կառավարությունում, և դա նաև հարմար է»:

Մինչև դա պետք է կարգավորվեն արարողակարգային հարցեր և թե որտեղ է տեղակայվելու վարչապետի աշխատակազմը, որն այժմ Բաղրամյան 26-ում է․ «Նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, և արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որոնք կապված են շենքային պայմանների հետ: Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու, և ի վերջո, այս հարցը առաջիկա հնարավորինս կարճ ժամանակաշրջանում կլուծենք»:

Դիտվել է՝ 3335

Մեկնաբանություններ