Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եղվարդի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ. ճանապարհը փակ է

Եղվարդի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ. ճանապարհը փակ է
10.07.2018 | 13:39

Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ և փակել են գործարանին հարող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել գործարանի շինարարությունը:


««Արմօյլ» հեռացիր», «Կանգնեցնել աղետը» վանկարկումներով բնակիչները շարունակում են բողոքի ակցիան: Համայնքապետարանի աշխատակիցը հորդորեց ճանապարհը միակողմանի բացել, սակայն բնակիչները չհամաձայնեցին՝ ասելով, որ բազմիցս բարձրացրել են իրենց առողջությանը վերաբերող խնդիրը, սակայն ապարդյուն, այդ պատճառով որոշել են այսօր փակել ճանապարհը:


«Մենք հրավիրում ենք բնապահպանության նախարարության ուշադրությունը, սպասում ենք ներկայացուցչին և պահանջում ենք, որ մեր հարցը լուծվի»,- ասաց ցուցարարներից մեկը: Ոստիկանության ծառայողի հորդորներին, թե չի կարելի փակել ճանապարհը, այդ կերպ խախտվում է հասարակական կարգը, բնակիչները հակադարձեցին. «Դուք եկել եք մեզ օգնելու՞, թե՞ ոչ»: Բնակիչները շարունակում են փակ պահել Եղվարդի ճանապարհը և սպասում են բնապահպանության նախարարության ու ՏԻՄ ներկայացուցչին:

Դիտվել է՝ 3156

Մեկնաբանություններ