Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նիկոլը «գցող» է

Նիկոլը «գցող» է
27.07.2018 | 01:21

Հայտնի են դարձել Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման որոշ մանրամասներ։ Առաջին նախագահը Նիկոլից խնդրել է աջակցել ՀԱԿ-ին գալիք խորհրդարանական ընտրություններում` փոխարենն առաջարկել է օգնել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նիկոլը համաձայնել է։


Չնայած լավատեղյակները պնդում են, որ վերջին պահին նա կրկին «կգցի» Տեր-Պետրոսյանին, ինչպես «գցեց» այն օրերին, ինչպես այս օրերին «գցում» է «Ելքին»՝ Երևանի ավագանու և, բնականաբար, սպասվող խոհրդարանական ընտրություններում` ՔՊ-ն դարձնելով միահեծան մասնակից։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ