ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Global Firepower»-ը ներկայացրել է աշխարհի հզորագույն բանակների վարկանշային աղյուսակը

«Global Firepower»-ը ներկայացրել է աշխարհի հզորագույն բանակների վարկանշային աղյուսակը
22.11.2018 | 18:39

Ըստ Global Firepower-ի հրապարակած տվյալների՝ ռուսական բանակն այս տարի ներառվել է աշխարհի ուժեղագույն բանակների ցանկի լավագույն եռյակում:

Business Insider պարբերականը գրում է, որ ցանկի առաջին հորիզոնականում ամերիկյան բանակն է, երկրորդում՝ ռուսականը, երրորդում՝ չինականը:
Պարբերականը գրում է նաև, որ բանակի հզորության աստիճանը ստուգելու գործընթացը բավական բարդ է: Այս տարի, օրինակ, վարկանշային ցուցակը կազմելու համար «Global Firepower»-ը ստիպված է եղել հաշվի առնել ու հեմեմատել բանակին ու զինված ուժերին առնչվող 55 դետալ ու փաստ՝ այդ թվում զինված ուժերում առկա զենք-զինամթերքը, մարդկային ռեսուրսները և այլն: Իսկ միջուկային տերությունները բոնուս են ստացել, բայց այդ փաստը գնահատման ժամանակ հաշվի չի առնվել:
Նկատենք, որ հզոր բանակի ցուցակում այս տարի ներառված են եղել նաև Իռլանդիան, Չերնոգորիան և Լիբերիան:


Այսպես՝ ըստ ցուցակի՝ ԱՄՆ բանակում ծառայում է 2.083.100 մարդ: Այն ունի ավելի քան 13.300 ինքնաթիռ, 5800 տանկ, 1900 կործանիչ, 415 ռազմանավ ու 20 ավիակիր: Ամերիկյան բանակի բյուջեն կազմում է 647 մլդ դոլար:
Ի տարբերություն ամերիկյանի՝ ռուսական բանակում ծառայում է 3.586.128 մարդ: Բանակի բյուջեն 47 մլդ դոլար է: Ռազմածովային միջոցների քանակը 352 է, տանկերի քանակը՝ ավելի քան 20 հազար: Ռուսական բանակն ունի 818 կործանիչ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ