Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
01.03.2019 | 02:27

...թե Ռուսաստանը հայաստանյան իշխանությունների առջև «կոշտ» դրել է` առաջիկայում (ասում են` մարտի 9-ից հետո) անպատճառ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ինչին հայաստանյան իշխանությունները թեականորեն են արձագանքել: Ավելին, պնդումների համաձայն, դրանով է պայմանավորված Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը, այսպես ասած` «փողերի լվացման» «հոդվածներով» գործի ընթացքը: Իրավագետ-փորձագետներից ոմանք չեն բացառում հնարավոր` Սեդրակ Քոչարյանի գործի շրջանակներում «ներառվի» նաև Վարդան Օսկանյանի` երբեմնի «փողերի լվացման» թեման ևս, «ինչը հերթական զավեշտն ու ֆարսը կլինի»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, տևական ժամանակ Հայաստանում գտնվող Օսկանյանն այս օրերին կրկին ԱՄՆ-ում է, դասախոսում է տեղի համալսարաններից մեկում:

Դիտվել է՝ 14767

Մեկնաբանություններ