Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Որո՞նք են հանգստյան օրերի ամենաէժան քաղաքները

Որո՞նք են հանգստյան օրերի ամենաէժան քաղաքները
13.03.2019 | 20:41

Որո՞նք են հանգստյան օրերին հանգիստը վայելելու համար եվրոպական ամենաէժան քաղաքները. հարցի պատասխանը տվել է բրիտանական The Sun պարբերականը:
Պարբերականը «Post Office Travel Money»-ի ծախսերի ամենամյա բարոմետրի միջոցով ուսումնասիրել է 48 քաղաքներ` հաշվի առնելով հնգստացողների երկօրյա հանգստի ծախսերի չափը` ներառյալ հյուրանոցը, երկու հոգու համար ընթրիքը, խմիչքը, տեսարժան վայրեր այցելությունը և այլն:

Ըստ այդ ցանկի` աղյուսակը գլխավորել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը, որտեղ երկօրյա հանգիստ կարելի է կազմակերպել ընդամենը 170 եվրոյով: Երկրորդ տեղում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն է՝ 175 եվրոյով: Լավագույն եռյակը եզրափակում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան՝ 185 եվրոյով: Ցանկում տեղ են գտել նաև Մոսկվան` 217 եվրոյով և Չեխիայի մայրաքաղաք Պրահան 220 եվրոյով:


«Քաղաքներ էլ կան, որտեղ հանգստյան օրերին հանգստանալու գներն անցած տարվա համեմատ նվազել են: Վենետիկում, օրինակ, հանգիստն էժանացել է ավելի քան 23 %-ով, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում՝ 1 7%-ով»,- գրում է պարբերականը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ