Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գազավորված ըմպելիքներ արտադրողները շարունակում են բողոքի ակցիաները

Գազավորված ըմպելիքներ արտադրողները շարունակում են բողոքի ակցիաները
18.03.2019 | 12:42

Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները շարունակում են բողոքի ակցիաների Կառավարության շենքի մոտ: Նրանց բողոքն ուղղված է հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ, որով շաքար և հավելումներ պարունակող ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկով: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ հարկային բեռի ավելացումը կհանգեցնի իրենց արտադրանքի թանկացմանը: Ցուցարարները պաստառներ են բռնել, որոնց վրա գրված են «Ֆիննախ՝ սաբոտաժի կենտրոն», «Ոչ լիմոնադի թանկացմանը», «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-երը», «Ոչ մոնոպոլիզացմանը», «Ո՞վ է ակցիզի պատվիրատուն»:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ