«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արմեն Սարգսյանի «նուրբ խաղը»

Արմեն Սարգսյանի «նուրբ խաղը»
15.04.2019 | 22:14

Նախագահ Արմեն Սարգսյանը «ձիու քայլով», սահուն մխրճվում է Նիկոլ Փաշինյանի խաղատախտակ ու սեփական վերադասավորություններն անում։ Այս օրերին Փաշինյանից տուժածները սփոփանք են գտնում նախագահի մոտ։ Այսօր Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որին Փաշինյանն աշխատանքից ազատեց, նշանակվել է Սարգսյանի օգնական։ Հիշեցնենք, որ նրան վարչապետն աշխատանքից ազատել էր՝ պարտականությունները պատշաճ չկատարելու համար։ Այսինքն, վարչապետի պատճառաբանությունը նախագահի համար զրո արժեք ունի, այլապես պարտականությունները վատ կատարող մարդուն այդքան արագ գործ չէին ընդունի։

Հաջորդ ուշագրավ հանդիպումը՝ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ էր։ Իհարկե, նախագահականի հաղորդագրությունը բավական զուսպ էր, թե հերթական հանդիպումն է Աժ խմբակցության ներկայացուցչի հետ։ Սակայն Փաշինյանից «տուժած» հերթական քաղաքական ուժի անդամի հետ հանդիպումն էր։ Այս օրերին, երբ տնտեսապես Փաշինյանը փորձում է «նեղել» Գագիկ Ծառուկանին՝ քաղաքական ցանկալի արդյունք ստանալու համար, այս խմբակցությունը փոխխոսնակի մակարդակով հյուրընկալվում է նախագահի մոտ։
Այս ամենը հազիվ թե պատահականություն լինի, սա փաստում է երկրի նախագահի ու վարչապետի օրեցօր աճող հակասության մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ