ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռուսաստանը երկար ժամանակով կվարձակալի սիրիական ռազմական նավահանգիստը

Ռուսաստանը երկար ժամանակով կվարձակալի սիրիական ռազմական նավահանգիստը
21.04.2019 | 22:14

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևին, ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինին, փոխվարչապետ Յուրի Բորիսովին և ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Դամասկոսի և Մոսկվայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը մտադիր են կնքել Տարտուսի նավահանգիստը Ռուսաստանին վարձակալության տալու պայմանագիր, որ առաջիկայում կստորագրվի: Կողմերը քննարկել են Սիրիայում խաղաղություն հաստատելու հարցով ապրիլի 25-26-ը Ղազախստանում անցկացվելիք բանակցությունների թեման: Այդ բանակցություններին մասնակցելու են Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակները: Ասադը և ռուսաստանցի բանագնացները անդրադարձել են նաև փոխադարձ առևտրի հարցին: Ռուսաստանը մտադիր է ամրապնդել և ընդարձակել ծովային ռազմակայանը Տարտուսում: Դա ռուսական ռազմանավերին կընձեռի Սիրիայի տարածքային ջրեր և նավահանգիստներ մուտք գործելու հնարավորություն: Ներկայումս գործող պայմանագիրը ժամանակավոր է, և երբ կողմերը կստորագրեն նոր համաձայնությունը՝ ռուսները Տարտուսը կվարձակալեն 49 տարի ժամկետով, որը կարող են հետագայում երկարաձգել ևս 25 տարով:

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ