ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՄՆ-ում միջմայրցամաքային հրթիռ են փորձարկել

ԱՄՆ-ում միջմայրցամաքային հրթիռ են փորձարկել
12.05.2019 | 12:46

Մայիսի 9-ին «Minuteman 3-րդ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը փորձարկումների հերթական փուլն է անցկացել: Այդ մասին գրում է Лента-ն՝ նշելով, որ այն իրականացրել են ամերիկացի զինվորականները:
Տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Վանդենբերգ ռազմաբազայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Ըստ ռազմաբազայի ներկայացուցիչների՝ Minuteman 3-րդ հրթիռներն ունակ են միջուկային լիցք կրել:
«Փորձնական հերթական թռիչքի ժամանակ հրթիռը մոտ 6700 կմ տարածություն է անցել: Ուղղությունը եղել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ»,- գրել է աղբյուրը:
Նշենք, որ Minuteman 3-րդ հրթիռները միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն են, որ 1970-ից ընդգրկված են ԱՄՆ սպառազինության կազմում:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ