Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իգիթյանն կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը

Իգիթյանն կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը
05.09.2019 | 12:15

«Փաստը» գրում է, որ իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին և նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հետագայում պարզվեց՝ սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի և քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին։


Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից։ Թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Վերջին շրջանում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Իգիթյանը, որը առիթը բաց չի թողնում հանդես գալու մեկնաբանությամբ և կարծիք հայտնելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ։
Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այդ ամենը հազիվ թե օգնի, և իշխանության կողմից քաղաքական որոշում կա, որ Իգիթյանն, այնուամենայնիվ, կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ