«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սասուն Միքայելյան. Ոչ մեկ իրավունք չունի ասել՝ ուսադիրներն աղբամանը նետեց

Սասուն Միքայելյան. Ոչ մեկ իրավունք չունի ասել՝ ուսադիրներն աղբամանը նետեց
24.09.2019 | 22:31

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է: Միասին ճանապարհ ենք անցել», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը: Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստում եղած սթափության կոչին՝ Միքայելյանն ասաց.


«Բոլորս պիտի սթափվենք, բոլորս»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում ասածին, թե իր հայտարարությամբ Արթուր Վանեցյանն «աղբամանը նետեց իր ուսադիրները», Սասուն Միքայելյանն ասաց. «Նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի։ Ոչ մեկ իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ