ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը
13.11.2019 | 18:49

Քիչ առաջ եղավ համատեղ նիստ և նիստում պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասն ընդամենը երեք դեմով որոշում կայացրեց, որ պետք է միանա ուսանողական շարժմանը և գործադուլ հայտարարեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:

Նա նշեց, որ սա նախազգուշական գործադուլ է և ինքնանպատակ չէ: «Մենք՝ դասախոսներս, գործադուլը հայտարարում ենք ի պաշտպանություն ուսանողների: Մեր ուսանողների դասադուլի հետևում չկա ոչ մի քաղաքական ուժ, նրանք ինքնաբուխ են ձեռնարկել ակցիան, և ուսանողներին դասադուլի հրահրել է նախարարությունը` հրապարակ նետած այդ նախագծի աշխատանքային տարբերակով»,-ասաց նա և նշեց, որ այսօրվա գործադուլը ևս հարկադրված է: Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ ԵՊՀ-ում ընդհանրապես չի քննարկվում նախարարի հրաժարականի հարց, այլ խոսքը «Հայոց լեզու» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու դրույթի մասին է: Նա նշեց, որ իրենք համալսարանում վաղուց արդեն նոր ծրագրերով, մեթոդներով են «Հայոց լեզու» դասավանդում: «Այս ընթացքում խոսում են այնպիսի մարդիկ, որոնք իրազեկ չեն, և հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե հայագիտական ամբիոնները զբաղվել են ձրիակերությամբ: Հայագիտությունը չի գտնվում արկածախնդիրների, պատահական մարդկանց, մաֆիոզների ձեռքում»,-ասաց նա:


Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության գրավական է, և եթե անգամ ձևական լինի «Հայոց լեզվի» ուսուցումը համալսարանում, պետք է լինի: «Հեռու հայոց լեզվից, ձեռքներդ հեռու հայոց լեզվից և հայ գիտնականներից, հայագետները շատ լավ գիտեն իրենց անելիքը, հայագիտությունը վստահելի և ապահով ձեռքերում է»,-ասաց նա:

Դիտվել է՝ 5093

Մեկնաբանություններ