Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

iPhone SE 2-ը 399 դոլար կարժենա ու կթողարկվի 3 գույնով

iPhone SE 2-ը 399 դոլար կարժենա ու կթողարկվի 3 գույնով
02.12.2019 | 23:38

Կորեական ETNews կայքում հրապարակված զեկույցի համձայն՝ ամերիկյան Apple ընկերությունն աշխատում է եկող տարի ամենամեծ և ամենափոքր էկրաններով հեռախոսներ ստեղծել:


«Պլանավորում է ստեղծել ավելի փոքր՝ 5.4, 6.1 և 6.7 դյույմանոց էկրանով մոդել: Վերջինս ամենամեծն է լինելու նախկինում թողարկված բոլոր iPhone-ների շարքում: Եկող տարի թողարկվող հեռախոսները OLED էկրան կունենան, որոնց արտադրողը Samsung ընկերությունն է»- գրում է աղբյուրը:


Ըստ վերլուծբանների` iPhone SE 2-ը հասանելի կլինի նաև 64 ԳԲ և 128 ԳԲ տարբերակներով: Կարժենա 399 դոլար ու կներկայանա 3 գույնով:
«Այն նման կլինի iPhone 8-ի դիզայնին, սակայն կներկայացվի Apple-ի նորագույն պրոցեսորով: Հեռախոսները, ըստ երևույթին, կթողարկվեն, որպեսզի հրապուրեն ընկերության հին մոդելներն օգտագործողներին՝ հատկապես iPhone 6-ի և 6S ունեցողներին:

Դիտվել է՝ 8728

Մեկնաբանություններ