Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լոնդոնի Բարբիկան կենտրոնում հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան

Լոնդոնի Բարբիկան կենտրոնում հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան
16.01.2020 | 14:15

Հունվարի 14-ին եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկավ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Անգլիացի խստապահանջ ունկնդիրը Բարբիկան լեփ-լեցուն համերգասրահում հոտնկայս բուռն ծափահարություններով ընդունեց Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Բարբիկան կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը։

Լոնդոնի Բարբիկանը Եվրոպայում կատարողական արվեստի ամենամեծ կենտրոնն է։ Այստեղ տեղի են ունենում դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ։
Վաղը՝ հունվարի 17-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Եվրոպայի մեկ այլ հեղինակավոր համերգասրահում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում։
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգային տուրը մեծ արձագանք է ստացել նաև արտասահմանյան լրատվամիջոցներում. անդրադարձներ կարելի է կարդալ Classic FM-ում‚ The Strad-ում‚ Rhinegold-ում‚ International Arts Manager-ում։

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ