Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գառնիի հրվանդանը հասանելի կդառնա

Գառնիի հրվանդանը հասանելի կդառնա
05.03.2020 | 19:32

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացվեն։ Այս մասին տեղեկանում ենք Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Նպատակը՝ Գառնի տաճարի ամբողջ հրվարդանը այցելուներին հասանելի դարձնելն է։ Կտեղադրվեն ցանկապատ-արգելապատնեշներ, որոնք կապահովեն այցելուների անվտանգությունը` հնարավորություն ընձեռելով ծանոթանալ տաճարի, նաև՝ հրվարդանի եզրից բացվող տեսարանին:
Արգելոց-թանգարանի ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի ճանաչողական և արկածային զբոսաշրջության սիրահարների թվի ավելացմանը։

Դիտվել է՝ 8833

Մեկնաբանություններ