Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
02.06.2020 | 00:31

...թե ԼՂ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի կոն­սեն­սու­սա­յին վեր­ջին նշա­նա­կում­նե­րը, հատ­կա­պես ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նում՝ Մա­սիս Մա­յիլ­յա­նին Ռու­սաս­տա­նում շատ վատ է ըն­կալ­վել: Էլ ա­վե­լի վատ է ըն­կալ­վել Մա­սիս Մա­յիլ­յան-Ար­մեն Գրի­գո­ր­յան «ցե­րե­մո­նիալ» հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րով սո­րո­սա­կան «շկո­լան» փոր­ձել է ցու­ցա­նել իր «ան­մա­հու­թ­յու­նը», և դա այն դեպ­քում, երբ Ռու­սաս­տանն ան­վերջ հաս­կաց­նում էր հայ­կա­կան կող­մին, որ ի­րենք պրոբ­լեմ ու­նեն թե՛ Սամ­վել Բա­բա­յա­նի (որն էլ ար­դեն Ար­ցա­խում ԱԱԽ քար­տու­ղար է), թե՛ Մա­յիլ­յա­նի հետ։ Ա­վե­լին. Ռու­սաս­տա­նը ցայս պաշ­տո­նա­պես չի հեր­քել Ռու­սաս­տա­նում վեր­ջին­նե­րիս ան­ցան­կա­լի անձ լի­նե­լու, Ռու­սաս­տան մուտ­քի ար­գե­լա­փակ­ման տե­ղե­կու­թ­յու­նը` այդ նշա­նա­կում­նե­րը փաս­տա­ցի դե­մարշ հա­մա­րե­լով Ռու­սաս­տա­նի դեմ, ո­րի ի­րա­կան հաս­ցեա­տե­րը Նի­կոլ Փա­շի­ն­յանն է:

Դիտվել է՝ 27311

Մեկնաբանություններ