Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.06.2020 | 00:04

Պար­սա­տի­կի մի փոք­րիկ
քա­րով
Դա­վի­թը ջն­ջեց հզոր Գո­ղիա­թին.
Լի­նելու­թ­յան այս քա­րան­ձա­վում,
Գե­րի ենք տար­վել այ­սօր Գո­ղիա­թից...
Ա­պաշ­խա­րու­թ­յան դռ­ներն ա­մո­քող
Էլ մոտ չեն թվում.
Փո­թո­րիկ է, Տեր…. զարթ­նիր ու ա­սա`
-Գե­դեոն­ներ իմ, դուք Աստ­ծո հզոր­ներն
եք,
Քա­ջա­ցե՛ք նո­րեն. դուք հաղ­թել եք
Գո­ղիա­թին:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 6733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ