Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ստեփանակերտը հերքում է Մարտունիի զորամասը «շարքից հանելու» Բաքվի պնդումները

Ստեփանակերտը հերքում է Մարտունիի զորամասը «շարքից հանելու» Բաքվի պնդումները
29.09.2020 | 13:19

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում», - ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում: «Պաշտպանության բանակի բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին», - շեշտում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ