Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ալեն Սիմոնյան. Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկման մեջ է

Ալեն Սիմոնյան. Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկման մեջ է
12.10.2020 | 22:48

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շատ կարևոր է համարում, որ Արցախի անկախությունը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Պարզ է, որ Արցախի անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է: Մենք բոլոր ուղղություններով մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք և գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակով շփումների մեջ մենք այսօր այդ հարցը բարձրացնում ենք: Շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից ու դրան հետևենք կոնկրետ իրավական քայլեր: Այդ հարցը քննարկման մեջ է և, այո` դա օրհասական հարց է»:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ