Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արծվիկ Մինասյան. Վազգեն Մանուկյանն իր կենսափորձով և անցած ճանապարհով ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, ունի արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն

Արծվիկ Մինասյան. Վազգեն Մանուկյանն իր կենսափորձով և անցած ճանապարհով ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, ունի արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն
03.12.2020 | 22:34

Վազգեն Մանուկյանն իր կենսափորձով և անցած ճանապարհով ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, ունի արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Շատ հստակ է, որ նա չունի քաղաքական որևէ շահ՝ առաջադրվելու առաջիկա ընտրություններում: Պետք է գնահատել նաև մարդու համարձակությունը: Ի վերջո, մենք մի հանգրվանում ենք, երբ ամեն մեկը չէ, որ պատասխանատվություն կվերցնի իր ուսերին: Վազգեն Մանուկյանի մասին ստացվող արձագանքները հաստատում են, որ նրա ղեկավարած կառավարությունն ի վիճակ է ոչ միայն արժանապատիվ բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլև նպասել մեր երկրում խաղաղության հաստատմանն ու քայքայված բոլոր համակարգերի վերականգնմանը», - ասաց դաշնակցական գործիչը:

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ