Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վազգեն Մանուկյան. Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնա անցյալում

Վազգեն Մանուկյան. Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնա անցյալում
09.12.2020 | 14:17

«Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք» հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով՝ ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնա անցյալում։


Մանուկյանը կարևորել է գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Նա կոչ է արել իրավապահներին՝ պահպանել հասարակական կարգը, «չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում»։ Սա նեղ կուսակցական շարժում չէ, ընդգծել է վարչապետի թեկնածուն՝ շարունակելով՝ սա միայն իշխանափոխության շարժում չէ, «սա նախևառաջ արժանապատվության շարժում է, պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում է»։

«Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։ Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ», - ուղերձում ասել է Վազգեն Մանուկյանը։

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ