Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նիկոլ Փաշինյանը որոշեց մասնակցել երթին

Նիկոլ Փաշինյանը որոշեց մասնակցել երթին
19.12.2020 | 14:48

«Հրապարակը» գրում է.

«Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատանումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։ Արդյոք երթը կանցնի առանց միջադեպերի՞, դժվար է ասել։ Սևազգեստ մայրերից ոմանք կոչով դիմել են բախտակիցներին ու հանրությանը, որ փակեն Փաշինյանի ճանապարհը, պատերազմի մասնակիցներն էլ առաջարկում են ձվեր նետել նրա վրա։


Այսօր նաև Հայրենիքի փրկության ճակատն է հանրահավաք հայտարարել։ Այսինքն՝ քաղաքի մի հատվածում Փաշինյանի աջակիցներն են հավաքվելու, մյուսում՝ նրա հրաժարականը պահանջողները։ Եվ իրավիճակը, որը շատ նման է 2018-ի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին, կարող է ինքնաբերաբար շիկանալ ու բախումների հասցնել։ Հանրահավաքին խոստացել է մասնակցել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ երթերին չի մասնակցել»։

Դիտվել է՝ 3780

Մեկնաբանություններ