Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Օհանյանի հարցը՝ Միրզոյանին

Օհանյանի հարցը՝ Միրզոյանին
19.12.2020 | 21:51

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը բաց նամակով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին.

«Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո’ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։ Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։ Հարց է առաջանում․
1․Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող Խորհրդային Միության սահմանները, կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921-ին բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։
2․ Եթե ընդունում եք ԽՍՀՄ սահմանները, ընդունո՞ւմ եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։
3․ Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ»:

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ