ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վրաց ուղղափառ եկեղեցին պնդում է՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրը վրացական ինքնության անբաժան մասն է

Վրաց ուղղափառ եկեղեցին պնդում է՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրը վրացական ինքնության անբաժան մասն է
13.02.2021 | 20:11

Վրաց ուղղափառ եկեղեցին Սրբազան Սինոդի երկու օր շարունակված նիստից հետո ուրբաթ ուշ երեկոյան հրապարակել է իր դիրքորոշումը Ադրբեջանի հետ սահմանի վիճելի հատվածում գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության շուրջ։ Վրաց հոգևորականների պնդմամբ՝ «Դավիթ Գարեջի» համալիրի կազմում գտնվող Չիչխիթուրի և Ուդաբնո եկեղեցիները վրաց ժողովրդի պատմական, կրոնական և մշակութային ինքնության անբաժանելի մասն են։


«Իրավական ուժ ունեցող գլխավոր փաստաթուղթը, որ հստակեցնում է Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը,1996-ին հունիսի 13-ին ստորագրված երկկողմ արձանագրությունն է», - պնդում են Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները՝ նշելով, որ այդ փաստաթղթի հիման վրա վանական ամբողջ համալիրը գտնվում է Վրաստանի տարածքում։ Հետագայում՝ 2007 և 2019 թվականներին, ըստ վրաց հոգևորականների, ստատուս քվոն փոփոխության է ենթարկվել՝ ոչ հօգուտ Վրաստանի։ «Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը բարեկամ և գործընկեր Ադրբեջանի հետ բանակցություններ անցկացնել արդարության սկզբունքից ելնելով՝ նպատակ ունենալով վերականգնել մինչև 2007 և 2019 թվականները գոյություն ունեցած վիճակը», - նշված է Վրաց ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդի անցած գիշեր հրապարակված հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 9111

Մեկնաբանություններ