ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կոչնչանան կամ կդառնան խառնակ մի բան

Կոչնչանան կամ կդառնան խառնակ մի բան
05.08.2023 | 08:15

Հին խոսք է՝ մարզերը, գյուղերը տանջանքով ու տքնանքով երկիր ու հայրենիք են պահում, իսկ մայրաքաղաքնե՞րը...

ժամանակ առ ժամանակ խայծեր դեմ տալով՝ քարուքանդ են անում այն, խոզի պես նստում մեջները, խրթխրթացնում:

Ում էլ փայ չի հասնում՝ կամ ոտքեր առած փախչում է իր քանդածից, կամ էլ ուշքի գալով՝ մտածում նոր խայծերի, նոր խառնակչությունների, արյան ու ավերի մասին:

Թքած, թե դրանից ով կտուժի, կարևորը՝ շահարկման առարկան գործուն է, արդյունքն էլ՝ նույնը. մեկ՝ ազատագրման, մեկ՝ օտարման տեսքով ու՝ այսպես շարունակ:

Մինչև որ մի օր իրենց խելքից կտնկվեն մի տեղ, կոչնչանան կամ կդառնան խառնակ մի բան՝ Եվրոպայի ցանկապատով ընկած լաթ՝ գնչուական զիզի-բիզի նախշերով, թռչնի ձագերի պես բերանները լայն բացած՝ կերակրվելու ու ծառայելու բնազդով:

Էկզոտիկ թվալու համար երբեմն էլ կծղրտան անցած-դարձած փառքերից, երբ իրենք հերոսներ ու դավաճաններ էին...

Ուշքի գալ է պետք, ազատագրողին՝ ծառայեցնել, օտարողին՝ վռնդել, թույլ չտալ Արցախը շահարկեն, էլ բավ է, այլապես սա է վերջը, այս կետին ենք հասնելու։

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 5272

Մեկնաբանություններ