Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Մեխն ու կոշիկները

Մեխն ու կոշիկները
06.09.2023 | 15:45

Հալեպը սասունցիների համար հարազատ քաղաք էր։

Մի ժամանակ է եղել, որ Հալեպի փռապանները միայն սասունցիներ են եղել։

Մի օր, երբ Հալեպ էի, բարեկամս ինձ տարավ այնտեղ, ուր Գևորգ Չաուշն էր փռապան աշխատել, գումար հավաքել, զենք առնելու համար։

Այդ օրը մի պատմություն էլ պատմեց, որը մինչև հիմա հիշում եմ։

ՈՒրեմն թիկնեղ, աժդահա սասունցին ոտաբոբիկ հասնում է Հալեպ։ Ոտաբոբիկ էր, որովհետև նրա ոտքի չափով ոչ տրեխ, ոչ էլ ոտնաման կար, իսկ Հալեպում աշխարհի տակին ինչ կար, ճարվում էր։

Ամենաընտիր կոշկակարներն էլ հայեր էին։ Պատվիրում է ուզած ոտնամանը, ու մի քանի օր հետո ուրախ-ուրախ ճանապարհ ընկնում դեպի Սասուն։ Մի կարճ ճանապարհ գնալուց հետո միտքը փոխում է, հանում է կոշիկները, դնում ուսին գցած խուրջինի մեջ ու շարունակում ոտաբոբիկ ճանապարհը:

Շատ է գնում թե քիչ, հանպարծ զգում է, որ մի սուր բան ոտքի տակն ընկավ։

Մտածում է` երևի մժեղ կամ էլ մեղու էր, խայթեց:

Բանի տեղ չի դնում, շարունակում է ճանապարհն ու հասնում տուն։

Երբ տանը պարզվում է, որ մեխ է մտել ոտքը, ուրախացած ասում է.

-Ի՜նչ լավ էր կոշիկները հագիս չէին։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 6681

Մեկնաբանություններ