Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստղիկ

Աստղիկ
06.09.2023 | 23:04

Ես հայրենիք ունեմ,

դուք՝ տուն՝

ջրահոսքի վրա,

ընդերքները՝ խարխուլ,

ա՛խ այդ պոետները,

որ ստից են հարբում

ու մեկին են փնտրում,

որ քարշ տա դեպի տուն

իրենց,

իրենց սոնետները

անտուն։

Ես տուն ունեմ՝

գետի աջ եզրին է փռված՝

երկնահյուսված կապույտ

նմուշներով աստղի,

այստեղ սերը մերկ է,

մի պատանի գժված,

մոլոր իր քայլերում

շշնջում է՝ Աստղի՛կ։

Եվ գետը լցվում է նրա բազուկներում,

ի՜նչ շքեղ է լույսը այս տարածքում վսեմ:

Ոչ մի դեպքում մահը մեզ չի սազում,

երբ օրը հեքիաթ է, ու մշուշը՝ Լուսե։

Երբ օրը հեքիաթ է,

ու մշուշ է լուսե՝

Աստղկա լույսերից

հեքիաթներ եմ հյուսել։

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 6322

Մեկնաբանություններ