«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուսաստանի և Իրանի արանքում մանրադիտակով հազիվ նշմարվող Հայաստանն ու արևմտյան քաղաքական գիծը

Ռուսաստանի և Իրանի արանքում մանրադիտակով հազիվ նշմարվող Հայաստանն ու արևմտյան քաղաքական գիծը
08.04.2024 | 08:23

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացնում է ընդդեմ Արևմուտքի ձևավորված ավտորիտար դաշինքի մասին, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը։ «Ռուս-թուրքական եղբայրությունից» խոսող հայ «կոնսպիրոլոգներն» ու «եվրակալդունները» նման դեպքերում սովորաբար խուսափում են մի քանի հարցից`

1. Իսկ ու՞ր է Թուրքիան։ Ինչու՞ ավտորիտար դաշինքի մեջ Ռուսաստանի «եղբայրն» ընդգրկված չէ։

2. Արդյո՞ք Ռուսաստանի և Իրանի արանքում մանրադիտակով հազիվ նշմարվող Հայաստանը կարող է իրեն թույլ տալ հետևելու արևմտյան քաղաքական գծին, հենց որի դեմ, ըստ Ստոլտենբերգի, ձևավորվել է ավտորիտար քաղաքական առանցքը։

3. Բացի Թուրքիայից, այլ ելք ունի՞ Հայաստանը, որը դուրս կբերի երկիրը դեպի Եվրոպա։

4. Եվ եթե Հայաստանը դեպի Արևմուտք տանող այլ ճանապարհ չունի, քան՝ ելք Թուրքիայով, արդյո՞ք «ռուս-թուրքական եղբայրության» մասին վանկարկումները գրոշի արժեք ունեն։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 6629

Մեկնաբանություններ