Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Այս խայտառակության համար վաղուց պետք է հրաժարական տված լիներ

Այս խայտառակության համար վաղուց պետք է հրաժարական տված լիներ
29.10.2024 | 14:00

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողներին ներկայացրել է դասագրքերի տպագրության հետ կապված խայտառակ վիճակը՝ ասելով․ «Եղել են 10 առարկաներ, որոնցով դասագիրք չի երաշխավորվել: Կամ չի ներկայացվել մրցութային գործընթացում հայտ, կամ ներկայացվել է, բայց դրական եզրակացություն չի ստացվել: Այդ 10 դասարանների համար դպրոցներին նախապես՝ դեռևս օգոստոսին, տեղեկացվել է, որ ուսուցումը կազմակերպեն հին դասագրքերով: Այսինքն, եթե քիմիայի 10-րդ դասարանի համար նոր դասագիրք չի տպագրվել, պետք է կրթությունը կազմակերպվեր նախորդ տարվա դասագրքով: Այստեղ ևս որևէ խնդիր չենք ունեցել, որովհետև առկա են դասագրքերը: Երեք առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի պատմությունն է, երկուսը 7-րդ և 8-րդ դասարանի թվային գիտություն, համակարգչային գրագիտություն առարկան է, մենք նյութեր ենք տրամադրել՝ Տավուշի մարզում գործածված նյութերը»։

Խայտառակություն է․ 10 առարկաների դասագրքերը չեն երաշխավորվել, 3 առարկաների ուսուցումն էլ նյութերով է արվելու։ Սա նախարարության մեծ թերացումն է, այս խայտառակության համար Ժաննա Անդրեասյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ։ Երևի նա էլ, Նիկոլ Փաշինյանի նման, հպարտանում է մեր պարտություններով, կառչած է իր աթոռին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 21554

Մեկնաբանություններ