ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինեկոբանկի (Inecobank CJSC) աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում

Ինեկոբանկի (Inecobank CJSC) աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում
21.12.2024 | 21:33

ՈՒրեմն, Ինեկոբանկի Շենգավիթի մասնաճյուղում, բանկային գործարքի ընթացքում, աշխատակիցն ասում է, որ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամը թերություն ունի և հաճախորդին առաջարկում է այն հանձնել արժեքից 2% պակաս գնով: Հաճախորդը խնդրում է ցույց տալ թղթադրամի թերությունը: Ի պատասխան, Ինեկոբանկի աշխատակիցն ասում է, որ թերությունը հաճախորդի համար տեսանելի չէ, այն տեսանելի է միայն իր համար: Հաճախորդի այն դիտարկմանը, թե արդյոք թղթադրամի թերությունը տեսանելի է Աստծուն, բանկի աշխատակիցը դրական է պատասխանում և ավելացնում է, որ թերությունը տեսանելի է բացառապես իրեն և Աստծուն:

Այսպես շարունակվելու դեպքում, Ինեկոբանկը կրոնական հեղաշրջում կիրականացնի, որի արդյունքում կփոփոխի Աստվածաշնչի բովանդակությունը:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. անքննելի են բացառապես Աստծո և ... Ինեկոբանկի գործերը

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4862

Մեկնաբանություններ