Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ադրբեջանի բախտը բերել է, որ Հայաստանում դեսպան չունի

Ադրբեջանի բախտը բերել է, որ Հայաստանում դեսպան չունի
15.01.2025 | 14:24

Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինին կանչել են ՀՀ ԱԳՆ և բողոքի նոտա են հանձնել, որովհետև՝ մեջբերում. «... համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

Ադրբեջանի բախտը բերել է, որ Հայաստանում դեսպան չունի, որովհետև Ալիևի վերջին հարցազրույցից հետո պետք է հա՛մ բողոքի նոտա հանձնեին, հա՛մ էլ հետևից լեզու հանեին ու «բաբա չափեին»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4594

Մեկնաբանություններ