ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պետք է աշխատել իր իսկ զավթողական ծրագիրն Ալիևի համար գլխացավանք դարձնելու ուղղությամբ

Պետք է աշխատել իր իսկ զավթողական ծրագիրն Ալիևի համար գլխացավանք դարձնելու ուղղությամբ
22.05.2025 | 20:19

«Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և ամբողջական էթնիկ զտում։ Այսպիսով, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի դավաճանական աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը»։ Սա հատված է Ալիևի ուղերձից, որը նա հղել է Թուրքիայում անցկացվող «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» վերնագրով միջազգային կոչվող համաժողովի մասնակիցներին։

Որևէ նորություն չկա Ալիևի ելույթի մեջ, նա ուղղակի հերթական անգամ հիշեցնում է իր զավթողական ու ծավալապաշտական ծրագրերի մասին։ Շատ պարզ ու ուղիղ է դա անում։ «Արևմտյան Ադրբեջան»-ը դա Ադրբեջան պետության ղեկավարի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Արցախի հարցի «փակմանն» ի պատասխան շրջանառության մեջ դրված քաղաքական զավթողական ծրագիր է։ Սա անթաքույց փաստ է, այն արդեն տեղ է գտել դպրոցական հանրակրթական դասագրքերում, ինչի մասին ինքս շարունակ խոսում եմ։ Սրան ի պատասխան պետք է ոչ թե լռել կամ չնկատելու տալ, ինչպես անում է ՀՀ իշխանությունը, այլ հնչեցնել քաղաքական հստակ գնահատական ու աշխատել այս թեզը դիվանագիտական ու քաղաքական առումով Ալիևի համար գլխացավանք դարձնելու ուղղությամբ։ Վստահորեն պնդում եմ՝ դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4500

Մեկնաբանություններ