Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պատմությունը մեզ պատրաստի քաղաքական կոդեր է տալիս. սովորենք դրանք ճիշտ ընթերցել

Պատմությունը մեզ պատրաստի քաղաքական կոդեր է տալիս. սովորենք դրանք ճիշտ ընթերցել
09.06.2025 | 13:40

Ինչպես և ցանակցած կառույց, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի մոդեռնիզացման կարիք:

Սակայն այդ մոդեռնիզացումը պետք է կրի բացառապես էնդոգեն և ոչ մի դեպքում՝ էկզոգեն բնույթ:

Հայոց պատմությունը վկայում է. պետության կողմից Եկեղեցին փոխակերպելու որևէ էկզոգեն փորձ մշտապես ձախողվել է՝ վնասելով նախ և առաջ հենց պետությանը:

4-րդ դարում Եկեղեցի-Պետություն հարաբերությունները առավել ցայտուն կերպով են դա արտացոլում:

Տիրան թագավորի հրամանով Հուսիկ կաթողիկոսի սպանությունը, Ներսես կաթողիկոսի թունավորումն ու արքայահաճո, ըստ Փավստոսի՝ «արքունիքի ստրուկ» Չունակին կաթողիկոսության զիջումը, Պապ թագավորի օրոք եկեղեցու տնտեսական դիրքերի էական թուլացումը և Եկեղեցու դեմ ուղղված բազմաթիվ այլ քայլեր, ի վեջո, էապես խարխլեցին հայոց պետականության հիմքերը:

Հատկանշական է, որ Եկեղեցի-Պետություն անտագոնիզմը ուղեկցվում էր երկրի ներսում պրոհռոմեական ու պրոպարսկական ճամբարների միջև աճող թշնամանքով ու անկոտրում պայքարով:

Հայաստանի առաջին բաժանումն ու հայկական պետության անկումն ընդամենը ժամանակի հարց էր:

Պատմությունը մեզ պատրաստի քաղաքական կոդեր է տալիս: Մնում է սովորենք դրանք ճիշտ ընթերցել:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ