Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ողբալի իրականություն

Ողբալի իրականություն
01.07.2025 | 13:34

Կապանի թատրոնում աշխատելուս տարիներին (եղել եմ գրական մասի վարիչ, արհկոմի նախագահ, դերասան), կարծեմ, 1982 թիվն էր, թատրոնին ուղեգիր հատկացվեց Սուրամի առողջարան։ Դերասաններից իմ ավագ գործընկեր, ժողովրդական արտիստ Միլիտոս Ղազարյանն էր միայն, որ զբաղված չէր նոր բեմադրության մեջ, հենց նրան էլ հատկացվեց ուղեգիրը, մանավանդ որ, ինքն էլ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր։ Թող գնար , կազդուրվեր։ Երբ վերադարձավ, իմ հարցուփորձին պատմեց հետևյալը. «Մի օր, երբ ճաշարանից դուրս եկա, գյուղում իրարանցում էր (նույնանուն գյուղը առողջարանին կպած է), մարդիկ փողոցով դես ու դեն են վազում, գոռում, գոչում, հրացաններով օդ են կրակում։ Մտածեցի՝ էս, հաստատ, նորից պատերազմ է սկսվել։ Մի ջահելի թևից բռնեցի, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Թե բա՝ праздник է։ Ա՛յ մարդ, ախր օրացույցով սովորական օր է՝ ասացի։ Սա էլ թե՝ բա չգիտե՞ս, որ Ռոբերտ Ստուրուան ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման է արժանացել։

- Ստուրուան էս գյուղից է՞,- հարցրի։

- Չէ։

- Բա ինչի՞ եք դուք իրարով անցել։

- Ո՞նց թե, մեր վրացին է...»:

էս պատմությունը հիշեցի, որ ասելիքս պարզ լինի։

Օրեր առաջ մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Արվեստագետ, ով անուրանալի հետք է թողել հայկական կինոարվեստում, նաև՝ հայկական թատերարվեստի զարգացման մեջ։ Եվ այդ մարդու, սիրված դերասանի մահը աննկատ մնաց, կարծես շարքային մի ադամորդի էր մահացել։ Հայկական մեդիան շատ ավելի կարևորեց Եկատերինբուրգում երկու ադրբեջանցու սպանվելը, ուղտ իլհամի հերթական հոխորտանքն ու բարբաջանքը, Բաքվում գործարանի հրդեհվելը, քան մեր ժամանակի անվանի արվեստագետի մահը։ Ու էդ խելքով էլ ուզում եք երկի՞ր դառնալ (ԱԺ ամբիոնից հնչող խոսքի կուլտուրան ու ելույթների մակարդակը վկա), կրթվելն էլ նորաձև է, երբ անտեսվում է սեփական արվեստն ու մշակու՞յթը։

Նոր բան չեմ ասում, բայց ասեմ միլիոներորդ անգամ. առանց կարևորելու ազգային արվեստն ու մշակույթը՝ մենք երկիր չենք դառնալու։ Երբե՛ք։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10071

Մեկնաբանություններ