Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Խաբումին, խաբումին ու խաբում

Խաբումին, խաբումին ու խաբում
01.09.2025 | 11:15

Լրագրողը նիկոլին հարց է տալիս, մի ուրիշ լրագրող էլ արարատ միրզոյանին է հարց տալիս, թե Տրամպի միջնորդությամբ ձևավորված Զանգեզուրյան միջանցքում հայ մաքսավորը ադրբեջանական բեռները ստուգման ենթարկելու՞ է, թե՞ ոչ...

Խոսում են, խոսում, իբր պատասխանում են, խոսում են սահմանազատումից, սարից ու ձորից, բայց կոնկրետ հարցին չեն պատասխանում։

Ճիշտը Ալիևն է, որ ասում է, ադրբեջանցին, հետևապես նաև ադրբեջանական բեռները հայի երես չեն տեսնելու: Լսու՞մ եք, ասում ա, հայի երես չեն տեսնելու...

Էլ ու՞ր մնացին ինքնիշխանությունը, ամրագրված սահմանները, պետական սուվերենությունը:

ՈՒ՞ր, ու՞ր...

Ընդամենը հող ենք տալիս, հող, ուրիշ ոչինչ, տարածք` 42 կիլումետր երկարությամբ և 6 կիլոմետր լայնությամբ, առանց մի կրակոցի:

Փոխարենը մեզ թույլ կտան խաղաղ ապրելու, որ հնարավորություն ունենանք, ազատ ու անկախ լիզելու թուրքի ոտքերը:

31.08.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4683

Մեկնաբանություններ