Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ուզու՞մ եք պատժել Արթուր Հովհաննիսյանին

Ուզու՞մ եք պատժել Արթուր Հովհաննիսյանին
09.09.2025 | 11:24

Զուգարանի յորշիկի կազմվածքով ու հոգեկերտվածքով էդ ինդիվիդը որևէ ռեալ աշխատանքի կատեգորիկ անպիտան էակ է, որի միակ հմտությունը քաղաքական կեղտոտ ծառայություններ մատուցելն է, դա միակ բանն է, որի համար իրեն պահում ու տեղ են տալիս ՔՊ-ում։

Առաջիկայում ՔՊ համագումարն է, դրանից քիչ անց էլ ԱԺ ընտրացուցակի ձևավորման պրոցեսը։ Նա էդ մրցապայքարում առաջ անցնելու մի ռեալ շանս ունի` հնարավորինս հաճախ հայտնվել սկանդալների կենտրոնում, ցույց տալ, որ կեղտոտ գործի մեջ իրեն հավասար ոչ ոք չկա։ Ու վստահաբար դա կգնահատվի։

Ուզու՞մ եք վնասել նրան` ոչ մի դեպքում լուրջ մի վերաբերվեք, վեճի մեջ մի մտեք, թույլ մի տվեք սկանդալ սադրի ու ամենակարևորը` միկրաֆոն դեմ մի՛ տվեք։ Ինքը հայհոյում է, դուք ասեք «մեր ամենասիրած դեպուտատն է», ինքը ձեզ թշնամի է հռչակում` դուք ասեք «մեր ախպերն ա», ինքը ձեզ թալանում է մեղադրում, դուք ասեք «էրեկ իրար հետ խմում էինք` ինքը մի քիչ չափն անցավ, վաղը լավ կլինի»։

Անխոս, հին աշխարհի մեր պատկերացումները մեզ դրդում են դատապարտող հայտարարություններ անել ու այդպիսի հայտարարություններ պահանջել հին աշխարհի ինստիտուտներից։ Բայց մոռացեք դա, չկա՛ն ոչ դեմոկրատիան, ո՛չ լիբերալիզմը, ո՛չ մարդու իրավունքները... կլինի, երբ մենք կամք դրսևորենք մի գլուխ բարձր լինել հին աշխարհից։

Հիմա չոր ու սառնասիրտ հաշվարկի ժամանակն է` վնասեք նրանց առանձին-առանձին բոլոր օրինական ու քաղաքական մեթոդներով։

Ու առհասարակ` առաջին պլան բերեք անլեզու ՔՊ-ականներին, օգնեք ցուցակում բարձր տեղեր գրավեն, թող իրանք լինեն առճակատման «հերոսները»։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4654

Մեկնաբանություններ