«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նրանք ծախսում են հայ ժողովրդի գրպանից՝ նրա բարոյական և նյութական ռեսուրսներից

Նրանք ծախսում են հայ ժողովրդի գրպանից՝ նրա բարոյական և նյութական ռեսուրսներից
29.09.2025 | 13:32

Նիկոլի և քպ-ի «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը հիշեցնում է մի պատմություն․

Երկու հարևան խոսում են ձի գնելու մասին։

Մեկը (նիկոլը) նույնիսկ գումար չունի ձի գնելու։

Սակայն նա և իր ընտանիքը (նիկոլն ու քպ-ն) գեղեցիկ ձիու նկարը փակցնում են սյանը, ու սկսում են գոմ կառուցել այդ ձիու համար։

Նրանք ծախսում են հայ ժողովրդի գրպանից՝ նրա բարոյական և նյութական ռեսուրսներից (Հայաստանի տարածքները, մարդկանց կյանքերը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, և այլն)։

Հայտնի չի՝ մի օր կհաջողվի՞ արդյոք այդ գոմը ավարտել, կհաջողվի՞ արդյոք այդ ձին գնել, հետագայում այդ ձին ինչպես են պահելու։

Ոչ մի հիմնական խնդիր լուծված չէ, բայց ծախսեր են, որ արվում են․․․

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3627

Մեկնաբանություններ