Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հովհաննավանքը վերաօծման կարիք ունի

Հովհաննավանքը վերաօծման կարիք ունի
02.11.2025 | 14:01

Մի գաղտնիք բացեմ, քանի որ ես Հովհաննավանքը շատ եմ սիրում և այդ եկեղեցում շատ հաճախ եմ եղել՝ մինչև վերջին իրադարձությունները։ Դա իրապես բացառիկ ուժեղ էներգետիկայով զորեղ եկեղեցի է։ Հիմա այն վերաօծման կարիք ունի, բայց եկեղեցին վստահորեն իր հայկական քրիստոնեական զորությունը չի կորցրել։ Ով մտածել է, թե այդ եկեղեցու միջոցով պայքարելու է հայկականության, գաղափարի ու քրիստոնեության դեմ, բացարձակ չի հասկացել, թե ինչ կետից է սկսում:

Ու եղիցի լույս:

Հ.Գ. Լուսանկարում Հովհաննավանքի ստվերն է ձորի վրա

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3951

Մեկնաբանություններ