Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Չարիք գործելու համար ստեղծված մեխանիզմին մաս չկազմելն ինքնին հերոսություն է

Չարիք գործելու համար ստեղծված մեխանիզմին մաս չկազմելն ինքնին հերոսություն է
05.11.2025 | 18:25

Երկրորդ համաշխարհայինի տարիներին 120.000 գերմանացի (որոշ տվյալներով՝ 400.000) հրաժարվեցին կռվել Երրորդ Ռայխի զինված ուժերում՝ Վերմախտում։ Նրանցից 15.000-ը դատապարտվեց մшհшպшտժի։

Գերմանական Էրֆրուտ քաղաքի Պետերբերգ բլրի բաստիոնի պատերի մոտ 8 մետաղական սյուն կա, որոնցից 7-ը կանգնած են ուղղահայաց, իսկ ութերորդն ունի անհատական ձև՝ կարծես թե շրջվել է և պատրաստվում է դուրս գալ շարքից. այս հուշարձանը նվիրված է չարիքի կողմից կռվելուն դեմ դուրս եկածներին, ովքեր մահվան սպառնալիքի տակ անգամ հրաժարվեցին մաս կազմել չարիքին։ Կողքի բրոնզե հուշատախտակին մեջբերում է գրող Գյունտեր Էյխի Träume-ից. «Seid Sand, nicht das Öl im Getriebe der Welt», ինչը թարգմանաբար հնչում է՝ «Աշխարհի մեխանիզմում ավազ եղիր, ոչ թե՝ յուղ»։

Շատ հաճախ չարիք գործելու համար ստեղծված մեխանիզմին մաս չկազմելն ինքնին հերոսություն է, ինչը չենք կարող ասել ոչ մերօրյա իրավապահ համակարգի, ոչ էլ պետական ապարատի մասին։ Անգրագիտությունից «մլիցա» դարձածները, հրաման կատարելու մոլուցքով տարված, մի օր ստիպված են լինելու սեփական երեխաներին պաշտպանել էն նույն թշնամուց, ում համար այսօր ճանապարհ են բացում դեպի սեփական Հայրենիք, բայց ուշ է լինելու...

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6749

Մեկնաբանություններ