Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Նույնիսկ Էջմիածնում պարտությունը նա կարող էր օգտագործել Եկեղեցու դեմ

Նույնիսկ Էջմիածնում պարտությունը նա կարող էր օգտագործել Եկեղեցու դեմ
17.11.2025 | 13:39

Էջմիածնի համայնքապետի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Նիկոլը հայտարարում է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»:

Մայր Աթոռը Էջմիածին համայնքի հետ այնքան կապ ունի, որ տեղակայված է այդ քաղաքում, ուրիշ ոչինչ: Իսկ դա Նիկոլ Փաշինյանին ոչ մի իրավունք չի տալիս ընտրությունների արդյունքները շահարկել՝ Եկեղեցու և Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգություններն ուժեղացնելու համար: Առիթ տալիս է, նույնիսկ Էջմիածնում պարտությունը նա կարող էր օգտագործել որպես առիթ: Բայց Փաշինյանը Փաշինյան չի լինի, եթե նույնիսկ իր պարտությունը չօգտագործի ի շահ իրեն:

Նա 2021 թվականի ընտրություններում ստացած աղքատիկ քվեները մինչև հիմա շահարկում է՝ իր դավաճանական գործողություններն ու ռեպրեսիաներն արդարացնելու և լեգիտիմացնելու համար, թեև այդ ընտրություններում նրան ոչ մեկը չի լիազորել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանձնել Արցախը և տնավեր անել արցախցիներին, բանտարկել իշխանափոխության կոչ անող ընդդիմադիրներին, հալածել եկեղեցականներին և այլն:

Մայր Աթոռի, Կաթողիկոսի և, ընդհանրապես, եկեղեցու հարցը դուրս է ոչ միայն Էջմիածնի քաղաքապետարանի, այլև իշխանության լիազորություններից: Եկեղեցին հայ ժողովրդինն է, համայն աշխարհի հայությանը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ