Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ժիրայր Լիպարիտյանի «թուրքական սիմֆոնիան»

Ժիրայր Լիպարիտյանի «թուրքական սիմֆոնիան»
26.11.2025 | 14:14

Տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը կրկին ջրի երես է դուրս եկել։ Նա սպիտակ լույսի ներքո է ներկայացնում Թուրքիային, դրական է գնահատում Ադրբեջանի վարքագիծը և քննադատում է Ռուսաստանին։

Ըստ Լիպարիտյանի՝ Թուրքիան ու Ադրբեջանը համարյա մեր բարեկամն են, իսկ Ռուսաստանը՝ առնվազն ոչ բարեկամը: Նա չի նկատում թուրք զինվորին, որը պատերազմել է մեր դեմ։ Ասում է՝ թուրքը Հայաստան չի մտել, և փորձում դա ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում։ Լիպարիտյանը, բնականաբար, չի ասում, թե ինչու է թուրք զինվորը Կիպրոս մտել, Իրաք մտել, Սիրիա մտել, բայց Հայաստան չի մտել։ Լիպարիտյանը գիտի, թե ինչու չի մտել, բայց քանի որ այլ առաջադրանք ունի, ուստի իրեն չհասկացողի տեղ է դնում։

Լիպարիտյանը փափուկ բարձ է դնում հայ ժողովրդի գլխի տակ՝ հայտարարելով, որ Թուրքիան ոչ մի պահանջ չունի ՀՀ-ից։ Նա չի ուզում նկատել թուրքական նախապայմանները, որոնք Նիկոլ Փաշինյանը հերթով կատարում է։ Լիպարիտյանը ողջունում է Արցախի կորուստը և պաշտպանում Ադրբեջանի շահերը։

Այլ երկրի քաղաքացի Լիպարիտյանը կոնկրետ խնդիր է լուծում։ Գործակալական խնդիր։ Նրա վրա, բացի այլ հարցերից, դրված է նաև ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելու խնդիրը։

Լիպարիտյանն, ի դեպ, մոլորեցնելով է զբաղվել Նիկոլի կառավարման բոլոր ճակատագրական փուլերում։ Նրա «կկուն կանչեց» 44-օրյա պատերազմից առաջ, երբ մեր ժողովրդին խաբում էր, թե, իբր, ամեն ինչ լավ է ընթանում, թե, իբր, պատերազմ չի լինի, Թուրքիան չի խառնվի։

44-օրյայից հետո Լիպարիտյանը կորավ։

Նա հայտնվեց Հայաստանում 2022թ․ հոկտեմբերի 6-ից առաջ և համոզում էր, որ ամեն ինչ լավ է գնում, մինչդեռ արևմտաթուրքական ուժերը Նիկոլի ձեռքերով հանձնում էին Արցախն ու էթնիկ զտման նախադրյալներ ստեղծում։ Բայդենը, Միշելը, Մակրոնը, Ուրսուլան ու մյուսները զբաղված էին հայերին մանրադրամ սարքելով։ Լիպարիտյանը քաջալերում էր Նիկոլի դավաճանությունը։

Մի պահ «ռադարներից» կորած Լիպարիտյանը հիմա կրկին հայտնվել է եթերում

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4586

Մեկնաբանություններ