Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Այսպիսի սարսափելի ճնշման ամեն մեկը չէր դիմանա

Այսպիսի սարսափելի ճնշման ամեն մեկը չէր դիմանա
19.12.2025 | 13:14

Դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց: Վեհափառը մեր աչքի առաջ դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու երկրային հզոր պաշտպան ու պահապան:

Այսպիսի սարսափելի ճնշման ամեն մեկը չէր դիմանա՝ գերադասելով ձեռքերը լվանալ ու ինչ-որ պատճառաբանությամբ թռնել:

Աղոթքներս առ Աստված ու երկար կյանք, առողջություն ու համբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3360

Մեկնաբանություններ