Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երեք խաչ, բայց մեկ Փրկիչ

Երեք խաչ, բայց մեկ Փրկիչ
16.01.2026 | 14:09

Գողգոթայի վրա կանգնած էին երեք այլազան խաչեր․ արտաքուստ՝ նույնը, սակայն էությամբ՝ անհամեմատ տարբեր։

Երեք խաչերը խորհրդանշում են ողջ մարդկությունը՝ արդարն ու մեղավորը, ապաշխարողն ու մերժողը, հավատացողն ու կասկածողը։

Առաջին խաչը

Մեղքի մեջ կոշտացած սիրտն է։ Նա տեսնում է Քրիստոսին, բայց չի ճանաչում Նրան, չի խնդրում փրկություն, այլ պահանջում է արդարացում առանց ապաշխարության։

Երկրորդ խաչը

Ապաշխարող հոգու խաչն է։ Այստեղ մարդն ընդունում է իր մեղքը, լռում է սեփական արդարացման մասին և առաջին անգամ համարձակվում է վստահել Աստծուն։ Նրա աղոթքը կարճ է, բայց ճշմարիտ․ «Հիշի՛ր ինձ»։ Եվ դրախտը բացվում է ավազակի առաջ։

Երրորդ խաչը

Սիրո խաչն է։ Մյուս երկուսը պատժվում էին իրենց գործերի համար, իսկ Նա՝ ուրիշների մեղքերի համար։ Այդ մեկ Խաչը դարձավ երկնքի ու երկրի հանդիպման վայրը, որտեղ Աստծո արդարությունն ու ողորմությունը համբուրվեցին։

Աստծո շնորհը գերազանցում է մարդկային մեղքի ամենախոր անդունդը։

Եվ այսօր էլ աշխարհը լի է խաչերով՝ ցավերով, փորձություններով ու տառապանքներով։ Բայց դրանց մեջ միայն մեկ Խաչ կա, որ կյանք է տալիս։ Ով իր խաչը դնում է Քրիստոսի խաչի տակ, նա այլևս միայնակ չէ իր ցավի մեջ, որովհետև այնտեղ է Մեկ Փրկիչը և այնտեղից է հոսում Անսահման շնորհը։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2710

Մեկնաբանություններ